«Զանգեզուր» անվան առաջացումը. ավանդազրույցներ

Երբ Լենկ-Թեմուրը գալիս հասնում է Արաքսի ափը, դեռ գետը չանցած` նրան ներկայանում է Մեհրի անունով մի իշխան և ասում. «Լենկ-Թեմուրն ապրած կենա, եկել եմ քեզ ծառայեմ»: Թեմուրի հարցին, թե ինչով նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է. «Քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես հնչեցնում են այդ զանգը և ժողովրդին հանում նրա դեմ:

Լենկ-Թեմուրը մի քիչ մտածելուց հետո ասում է. «Գնա, էդ զանգը վառի, փչացրու, ես քեզ շատ ոսկի ու իշխանություն կտամ»: Դավաճանը գնում է իր նման մի քանի ուրիշների հետ գիշերով զանգի տակ կրակ են վառում և կտրում նրա ձայնը: Լենկ-Թեմուրը զորքով անցնում է Արաքսը: Իմանալով այդ մասին, վանահայրը կանչում է զանգահարին ու կարգադրում շտապ զանգը տալ: Զանգահարը ինչքան փորձում է, զանգը ձայն չի հանում: Վազում է վանահոր մոտ և ասում. «Ամեն բան զուր է, զանգը ձայն չի տալիս…»:  Լենկ-Թեմուրը գալիս և գիշերով գրավում է ողջ Սյունյաց երկիրը, սկսում ավերն ու կոտորածը: Գյուղերում մարդիկ զարմանքով հարցնում եմ միմյանց. «Բա զանգը ինչո՞ւ չտվին»: Ոմանք էլ պատասխանում են. «Զանգը զո~ւր է, զանգը զո~ւր է…»: Դրանից հետո գավառի անունը մնում է Զանգեզուր: 

Ըստ ժողովրդական մի այլ զրույցի՝ Զանգեզուրը առաջացել է Ձագեձորի աղավաղված ձևից։ Սրան վերաբերող ժողովրդական բազմաթիվ պատումներ կան։ Ահա դրանցից մի քանիսը։ Իբր ժայռափոր լեռները նմանվել են թռչնաբների՝ ձագերի կամ ծա̈քերի ծöր։ Մյուս ավանդազրույցը, որ շատ ավելի տարածված է, կապվումէ Ձագիկ նահապետի բերդի հետ, թե իբր հենց այստեղ է եղել Ձագիկի նստավայր-բերդը, որից էլ Ձագիկի ձոր > Ձագեձոր > Զանգեզուր։ Մի այլ պատմություն էլ կա, ըստ որի՝ Զանգեզուր բառը առնչակցվում է զոռ (զորավոր) զանգ ունեցող երկրի հետ (նկատի են ունեցել Տաթևի զանգը)։ 

1 comment

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Ուշացած ահազանգ. Եղեգիսի կորսվող հնությունները

ԵՂԵԳԻՍԻ 5-ՐԴ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ Եղեգիսի հնությունների նախասովետական շրջանի հետազոտողները բուն Եղեգիսում հիշատակում են 4 եկեղեցիների…

Ածանցումը Գորիսի բարբառում

Արինե Արմանի Բաբայան Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Մեր ուսումնասիրությունը նվիրված է…

Կապի հնչյունական, բառային և քերականական դրսևորումները Գորիսի բարբառում

Մանանա Բաղդասարյան Ուսանող Հայաստան, Գորիսի պետական համալսարան Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Սույն հոդվածում ուսումնասիրել ենք Գորիսի…

Դարձվածքները Ա. Բակունցի «Կյորես» վիպակում

 (Համեմատական քննություն) Բակունց Ալլա Հայաստան, Գորիսի պետական համալսարան, ուսանող Ղեկավար և համահեղինակ՝ Մհեր Քումունց Դարձվածքներին վերաբերող աշխատանքները…